Արշավ դեպ Տանձուտ գետ

7.jpg

8/11/2013թ.: Մենք ուղևորվեցինք դեպի Տանձուտ գետ: Արշավը անցավ շատ հետաքրքիր: Ճանապարհին անցանք երկու գետ: Տղաները մեզ և մանկավարժներին օգնում էին  և գրկած անցկացնում: Գետը տղաների փայտերի ու մեծ քարերի օգնությամբ անցանք: Հետո սար բարձրացանք մի քիչ դժվարությամբ: Բարձրանալու ճանապարհին աղջիկների մի մասը ծաղիկներով պսակներ էին հյուսում, իսկ մյուսները վայրի մորի էին համտեսում, ոմանք էլ դաղձ էին հավաքում:

Մի քիչ էլ գնացինք ու տեսանք մի կարմիր սունկ:

–        Այս սունկը թունավոր է. գույնից էլ պարզ է, սնկի անունը ճանջասպան է, որովհետև հենց ճանճը նստում է սնկի վրա, սատկում է,- ասաց ընկեր Լևոնը:

Դրանից հետո ման եկանք: Պարզվում է, որ ամբողջ վայրը լի էր թունավոր սնկերով: Մի քիչ էլ քայլեցինք ու հասանք ճամբար: Ես եկա, որ ձեզ պատմեմ իմ տպավորությունները:
Տիեզերագիտական ջոկատ

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑