Թունավորումներ քիմիական նյութերով և առաջին օգնություն

Առաջին օգնությունը քիմիական թունավորման դեպքում

Թունավորումը օրգանիզմի պատասխանն է քիմիական նյութերի՝ շնչառական, լորձաթաղանթի կամ մաշկի,  կլլման միջոցով ներթափանցմանը: Այն դիտվում է որպես քիմիական վնասվածք, որը զարգանում է, երբ օրգանիզմ է թափանցում օտար քիմիական նյութերի՝ թունավոր դոզա։

Առաջին օգնությունը, երբ թույնը ներթափանցում է մաշկի միջոցով

Թունավորման այդ տեսակի դեպքում անհրաժեշտ է ինչքան հնարավոր է շուտ հանել թունավորվածի հագուստը և լվանալ մաշկի այն հատվածը, որտեղին թափվել է թունավոր քիմիական նյութը ջրի առատ հոսքի տակ: Դա պետք է շատ զգույշ անել, որպեսզի քիմիկատները ձեր մաշկին չթափվեն, ավելի լավ է դա անել ռետինե ձեռնոցներով: Մարդուն պետք է այնպիսի դիրքով կանգնեցնել, որ ջուրը հոսի և չթափվի մաշկի մաքուր հատվածներին: Քիմիական թունավորման ժամանակ մարդուն օգնելու համար պետք է միանգամից շտապօգնություն կանչել, մինչ նրա գալը պետք է հետևել տուժածի շնչառությանը և սրտի աշխատանքին, անհրաժեշտության դեպքում վերակենդանեցնող գործողություններ կատարել:

Օգնությունը, երբ քիմիկատները թափանցել  են թոքեր

Առաջինը, որ պարտադիր պետք է անել, զանգահարելն է շտապ օգնություն՝ դրա հետ մեկ տեղ զգուշացնելով, որ տուժածին հնարավոր է՝ թթվածին պետք գա: Ամենից առաջ պետք է մարդուն հանել դեպքի վայրից մաքուր օդ: Անհրաժեշտության դեպքում պետք է ազատ արձակել շնչափողը և մյուս շնչառական ուղիները, դնել մարդուն այնպիսի դիրքում, որ նա չկարողա իրեն վնասել: Չի կարելի նրան ուտելիք կամ ըմպելիք տալ, քանի որ մթերքը կարող է ընկնել շնչման ուղիներ, և մարդը կարող է խեղդվել:

Եթե մարդը կորցրել է գիտակցությունը, պետք է նրան պառկեցնել կողքի վրա, որպեսզի նա փսխման դեպքում չխեղդվի ստամոքսի պարունակությունից: Թուլացնել շնչառական ուղիները, անհրաժեշտության դեպքում պատռել հագուստը: Զննեք մարդուն: Եթե չի շնչում և զարկերակ չկա, պետք է օգնություն ցույց տալ սրտի անուղղակի մերսումով և արհեստական շնչառությամբ:

Թարգմանությունը՝ Անի Ջանոյանի

Ռուսերեն տարբերակը՝ այստեղ:

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑